Իվանե Ջավախիշվիլի
Իվանե Ջավախիշվիլի վրաց.՝ ივანე ჯავახიშვილი | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11 (23), 1876 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 18, 1940[1] (64 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թբիլիսի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Ազգություն | վրացի |
Մասնագիտություն | պատմաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսական կայսերական հնագիտական միություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ |
Գիտական ղեկավար | Նիկողայոս Մառ |
Եղել է գիտական ղեկավար | Նիկոլայ Բերձենիշվիլի, Գիորգի Չիտաիա և Շալվա Ամիրանաշվիլի |
Հայտնի աշակերտներ | Սուրեն Երեմյան |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Ivane Javakhishvili Վիքիպահեստում |
Ջավախիշվիլի Իվանե Ալեքսանդրի (վրաց.՝ ივანე ჯავახიშვილი, ապրիլի 11 (23), 1876, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 18, 1940[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային պատմաբան, բանասեր, արևելագետ, հայագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի բանասիրության բաժինը (1899)։ Աշակերտել է Նիկողայոս Մառին (հայագիտություն), Վ․ Ժուկովսկուն (իրանագիտություն), Պ․ Կոկովցովին (սեմագիտություն)։ 1902-1917 թթ. նույն համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնի պրիվատդոցենտ (դասախոսել է «5-րդ դարի Հայաստանի հասարակական կառուցվածքը», «Հայ-վրացական պատմաիրավական հուշարձաններ», «Անի քաղաքի պատմություն» և այլ թեմաներով)։
1911 թ. այցելել է Հայաստան (եղել է Անիում)։
1918 թվականին Իվանե Ջավախիշվիլին Թիֆլիսի համալսարանը հիմնադրած անվանի գիտնականների նախաձեռնող խմբի մեջ էր։ Ինքնաբացարկ հայտնելով համալսարանի ռեկտորի ընտրության ժամանակ՝ ընտրվել է միակ՝ փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, շուրջ մեկ տարի անց ռեկտորի պաշտոնում փոխարինել Պյոտր Մելիքիշվիլուն։ 1926 թվականին, երբ իբր արձագանքելով Վրաստանում 1924 թվականի օգոստոսին տեղի ունեցած ապստամբական խռովություններին՝ կոմունիստները կադրային զտումներ են ձեռնարկել, Ջավախիշվիլուն, որպես ոչ մարքսիստի, հեռացրել են համալսարանի ռեկտորի պաշտոնից:Դրանից տասը տարի անց էլ՝ 1936 թվականի մարտի 23-ին, զրկել են համալսարանում դասախոսելու հնարավորությունից՝ պատճառաբանելով, թե վրաց ազգի պատմությունը չի ցանկանում մեկնաբանել պատմական մատերիալիզմի սկզբունքներին համապատասխան[2]։
Իվանե Ջավախիշվիլին մինչև 1925 թվականը եղել է վրացական պատմա-ազգագրական ընկերության նախագահը։ 1937 թվականից մինչև իր կյանքի վերջը ղեկավարել է Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան ազգային թանգարանը և Մցխեթի հնագիտական արշավախումբը։ Հանկարծամահ է եղել 1940 թվականի նոյեմբերի 18-ին, Թբիլիսիի համալսարանի բակում (ըստ որոշ աղբյուրների՝ դասախոսության ժամանակ)։ Հուղարկավորվել է համալսարանի զբոսայգում[3]։ Հետմահու արժանացել է ստալինյան մրցանակի (1947 թ.):
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է բազմաթիվ հիմնարար աշխատությունների («Վրաց ժողովրդի պատմություն»,1908-1949, «Վրաց իրավունքի պատմություն», 1928-1929, «Վրաստանի տնտեսական պատմություն», 1930-1934, «Վրաց երաժշտության պատմության հիմնահարցեր» 1938 թ.)։ Մեծ ներդրում ունի վրաց աղբյուրագիտության և օժանդակ գիտությունների զարգացման գործում («Պատմության խնդիրները, աղբյուրները և մեթոդները նախկինում և այժմ», 1916-1926, «Հին վրացական պատմական գրականությունը», 1916, «Վրացական հնագրությունը», 1926 և այլն)։ Զբաղվել է նաև Կովկասի ժողովուրդների ծագման խնդիրներով («Վրաց ժողովրդի պատմության ներածությունը», 1932)։
Իվանե Ջավախիշվիլու գիտական հոդվածների ու մենագրությունների թիվն անցնում է 170-ից։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվանե Ջավախիշվիլու անունը շնորհվել է Թբիլիսիի պետական համալսարանին, Վրաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտին և Թբիլիսիի այն փողոցին, որի վրա գտնվել է նրա բնակարանը[4][5]։
-
Ջավախիշվիլու մահարձանը
-
Խորհրդային նամականիշ (1976)
-
Ջավախիշվիլու դիմանկարով նամականիշ (Վրաստան, 2016)
-
Ջավախիշվիլու դիմապատկերը վրացական 5 լարիանոց թղթադրամի վրա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Akaki Surguladze (1976), "Ivane Javakhishvili (1876–1940)"
- Sergo Jorbenadze (1986), Life and Works of Ivane Javakhishvili, Publishing House of the Tbilisi State University, 611 pp. (In Georgian)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Джавахишвили Иван Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Андро Бицадзе К 70-летию основания Тбилисского университета
- ↑ Вечно твой Вано, или 140 лет со дня рождения грузинского гения
- ↑ Улица Джавахишвили
- ↑ Дом № 66 по Джавахишвили, где, собственно, и жил сам Иван Александрович Джавахишвили
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանե Ջավախիշվիլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 18 մահեր
- 1940 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք Թբիլիսիից
- Անձինք նամականիշերի վրա
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային պատմաբաններ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Վրացի արևելագետներ
- Վրացի բանասերներ
- Վրացի գիտնականներ
- Վրացի լեզվաբաններ
- Վրացի հայագետներ
- Վրացի պատմաբաններ
- Վրացի քարթվելագետներ